ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՄԻ պաշտպանը դիմել է ԱԺ խմբակցություններին՝ ի պաշտպանություն առևտրականների շահերի

ՄԻ պաշտպանը դիմել է ԱԺ խմբակցություններին՝ ի պաշտպանություն առևտրականների շահերի
28.10.2014 | 16:48

«Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսավարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ»,- ասվում է ՄԻՊ պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՄԻ պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալի և առևտրականների միջև՝ վերջիններիս կողմից ՄԻՊ գրասենյակ դիմում-բողոք ներկայացնելուց հետո: Քննարկման ժամանակ առևտրականները ներկայացրել են իրենց մտահոգությունները հարցի հետ կապված: «Օրենքով նախատեսված փաստաթղթավորման պահանջը հատկապես լուրջ դժվարություններ է ստեղծում շրջանառության փոքր ծավալ ունեցող առևտրականների համար»,-պարզվել է քննարկումների արդյունքում: Այդ է պատճառը, որ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանն առաջարկում է «շրջանառության հարկ վճարողներին բաժանել երկու խմբի՝ մինչև 20 մլն և 20-ից 58,35 մլն դրամ շրջանառություն ունեցողների»:
Համաձայն առաջարկության` առաջին խմբի առևտրականներին ընտրության հնարավորություն կտրվի աշխատելու «ապրանքների պարտադիր փաստաթղթավորմամբ՝ վճարելով 1 տոկոս շրջանառության հարկ» կամ «առանց պարտադիր փաստաթղթավորման՝ վճարելով 3,5 տոկոս շրջանառության հարկ»: Ըստ օմբուդսմենի՝ «անթույլատրելի» է փոքր բիզնեսով զբաղվող առևտրականների «գործունեության պայմանների վատթարացումը»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը «լիահույս է», որ փաստաթղթավորման և հարկի չափի ընտրության հնարավորություն ստանալու դեպքում առևտրականները «կազատվեն վարչարարական քաշքշուկից, ինչպես նաև կկարողանան պահպանել իրենց բիզնեսը»:

Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ